Երևանում կկայանա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը
11/12/2013 16:10

Երևանում կկայանա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը

Դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությանում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:

Նշենք, որ ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդին նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նստաշրջանի ավարտին, աղբյուրի փոխանցմամբ, տեղի կունենա մամլո ասուլիս:

Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային:
 

Երևանում կկայանա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը