«Գալաթասարայը» նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր
11/12/2013 20:00

«Գալաթասարայը» նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Գալաթասարայ»-«Յուվենթուս» հանդիպումը դրամատիկ ավարտ ունեցավ թուրինյան թիմի համար: Մրցաշարի սկզբում գրեթե կասկած չկար, որ «Ծեր սինյորան» կկարողանա փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, սակայն ամեն ինչ վճռվեց հենց վերջին խաղում:

B խմբում Մադրիդի «Ռեալը» վաստակած 16 միավորով վստահորեն գրավեց առաջին տեղը, իսկ ահա 2-րդ տեղի համար պայքարող «Գալաթասարայի» և «Յուվենթուսի» համար բախտորոշ էր հենց Թուրքիայում կայանալիք հանդիպումը, որը, ինչպես գիտեք, մեկնարկեց երեկ, սակայն առատ ձյան պատճառով 32-րդ րոպեին դադարեցվեց և հետաձգվեց:

Խաղը կայացավ այսօր: Մինչև վերջին րոպեները կողմերն անառիկ էին պահել սեփական դարպասները, իսկ 0:0 հաշիվը ձեռնտու էր «Յուվենթուսին»:

Թվում էր, հանդիպումն այս հաշվով էլ կավարտվի, բայց եթե իտալական կողմը ձգտում էր հաշիվ պահել, «Գալաթասարայը» շարունակում էր գրոհել, ինչի արդյունքում 85-րդ րոպեին Դրոգբա-Սնեյդեր խաղային կապը ցանկալի արդյունք տվեց` 1:0: Հենց այս գոլի շնորհիվ էլ «Գալաթասարայը» վաստակեց 7 միավոր, շրջանցեց «Յուվենթուսին», խմբում գրավեց 2-րդ տեղն ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
 

«Գալաթասարայը» նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր