Չինացին ազատվել է մեջքի ցավերից՝ 400 կգ-ոց կոշիկներ կրելով (Տեսանյութ)
11/12/2013 20:48

Չինացին ազատվել է մեջքի ցավերից՝ 400 կգ-ոց կոշիկներ կրելով (Տեսանյութ)

Չինացի բանվոր Չժան Ֆուհինգը կարողացել է ազատվել 7 տարի իրեն տանջող մեջքի ցավերից՝ 400 կգ-ոց երկաթե կոշիկներ կրելով:

Չժանի խոսքով` կոշիկներից յուրաքանչյուրը կշռում է 196 կգ, իսկ դրանցով օրական 15 րոպե զբոսնելով՝ հնարավոր է ազատվել մեջքի ցավերից և թութքից:

Բանվորը պատմել է, որ հաջորդ տարի պատրաստվում է կոշիկների քաշն ավելացնել ևս 50 կգ-ով:

52-ամյա չինացու կոշիկները չեն կարողանում տեղից պոկել ֆիզիկապես ուժեղ տղամարդիկ:

 

Չինացին ազատվել է մեջքի ցավերից՝ 400 կգ-ոց կոշիկներ կրելով (Տեսանյութ)