.jpg)
Կոնտե. «Այսօր չենք խոսելու ֆուտբոլային հանդիպման մասին»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Գալաթասարայից» նվազագույն հաշվով կրած պարտությունը` ընդգծելով, որ խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունները ֆուտբոլ մարզաձևից չէին:
Հիշեցնենք, որ «Ծեր սինյորան» դուրս մնաց հեղինակավոր այս մրցաշարից` խմբում գրավելով միայն 3-րդ տեղը:
«Միանգամից ուզում եմ ասել, որ այսօր չենք խոսելու ֆուտբոլային հանդիպման մասին: Մենք սովոր չենք նման պայմաններում հանդես գալուն, բայց, միևնույն ժամանակ, մեղավոր ենք, քանզի կարող էինք փլեյ-օֆֆ դուրս գալու հարցը լուծել ավելի վաղ: Երբ գնդակի համար գնում է կատաղի պայքար, ապա կարող է հաղթել թիմերից յուրաքանչյուրը: Այսօր դա տեղի ունեցավ «Գալաթասարայի» հետ:
Խաղից առաջ ժողով էր տեղի ունեցել ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ: Ռոբերտո Մանչինին նշել էր, որ նման պայմաններում խաղալը վտանգավոր է ֆուտբոլիստների համար: Նույն բանը ես էի ասել: Արդյունքում` նրանք որոշեցին հանդիպումն անցկացնել, և ստացվեց այն, ինչ տեսաք: Դա ֆուտբոլ չէր»,- նշել է Կոնտեն: