Լեոնարդո ԴիԿապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել վագրերի պաշտպանության համար
11/12/2013 20:40

Լեոնարդո ԴիԿապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել վագրերի պաշտպանության համար

Լեոնարդո ԴիԿապրիոն հանուն նեպալյան վագրերի փրկության 3 մլն դոլար է նվիրաբերել:

Դերասանը գումարը տրամադրել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին (WWF)՝ Նեպալում վագրերի բազմացման համար:

«Մարդկային գործունեության արդյունքում, հատկապես անօրինական որսի, աշխարհում այսպիսի 3200 վագր է մնացել ու նրանք չեն կարող հավերժ ապրել»,- հայտարարել է Լեոն:

Դերասանի նվիրած գումարը կտրամադրվի մոնիթորինգային խմբեր ստեղծելու համար, որոնք կպաշտպանեն նեպալյան վագրերին որսագողերից:
 
Նշենք, որ դերասանը բազմիցս մասնակցել է WWF-ի ակցիաներին ու գումար տրամադրել կենդանիների պաշտպանության համար:
 

Լեոնարդո ԴիԿապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել վագրերի պաշտպանության համար