.jpg)
Մխիթարյանի դեմ կոպիտ խաղի համար «Բայերի» պաշտպանը որակազրկվել է (Տեսանյութ)
Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Էմիր Սպահիչը Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» (1:0) հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով որակազրկվել է 3 խաղով:
Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը` հիշեցնելով, որ Մխիթարյան-Սպահիչ կոնֆլիկտը սկսվել է դեռևս 2009 թ., երբ ազգային հավաքականների խաղի ժամանակ Մխիթարյանը կոպիտ էր խաղացել բոսնիացի ֆուտբոլիստի դեմ: