Վազանց կատարելը՝ դանակահարության պատճառ
11/12/2013 19:53

Վազանց կատարելը՝ դանակահարության պատճառ

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ստորին մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Աշոտ Դ.-ն, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից դեպի պետտնկարան տանող ճանապարհահատվածում, ավտոմեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Աշոտ Դ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Նույն օրը՝ ժամը 22:00-ին, Աշոտ Ա.-ն կամավոր ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել ինքնախոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:  

Վազանց կատարելը՝ դանակահարության պատճառ