Անչափահասներն անզգուշաբար հրդեհել են տնակը
11/12/2013 19:35

Անչափահասներն անզգուշաբար հրդեհել են տնակը

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ֆուտբոլի խաղադաշտին կից տնակն այրվում է:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անչափահասներ` 1996 թ. ծնված Դավիթ Հ.-ն, 1998 թ. ծնված Գոռ Խ.-ն, 1998 թ. ծնված Հովհաննես Մ.-ն և 1996 թ. ծնված Սամվել Զ.-ն նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, չկողպված դռնից մուտք են գործել Մեծամոր քաղաքի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող նշված տնակը՝ վառարանը վառելու և տաքանալու նպատակով:

Այդ ընթացքում անզգուշաբար, բենզինով լցված շշով վառարանը վառելու պահին հրդեհ է բռնկվել, որի արդյունքում տնակն այրվել է: Հրդեհը մարվել է նույն օրը՝ ժամը 19:00-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Անչափահասները ներկայացվել են բաժին և հանձնվել ծնողներին: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: 

Անչափահասներն անզգուշաբար հրդեհել են տնակը