.jpg)
Time ամսագիրը «Տարվա մարդ» ճանաչեց Հռոմի պապին
Հեղինակավոր Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդու» անունը: 2013 թվականի տարվա մարդ է ճանաչվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Պապի հետ այս տիտղոցի համար պայքարում էին Սիրայի նախագահ Բաշար Ասադը, Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, երգչուհի Մայլի Սայրուսը և այլոք:
Ըստ Time-ի՝ 2-րդ տեղում Սնուդենն է:
Նշենք, որ առաջին անգամ The Time-ը «Տարվա մարդ» է հայտարարել 1927 թվականին, երբ տարվա մարդ ճանաչվեց ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը: Նա առաջինն էր միայնակ հատել Ատլանտյան օվկիանոսը: