Աշխարհի ամենահաջողակ մարդը 7 կյանք ունի
11/12/2013 19:19

Աշխարհի ամենահաջողակ մարդը 7 կյանք ունի

Աշխարհի ամենահաջողակ մարդը խորվատ Ֆրանե Սելակին: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը: Պարբերականը տղամարդուն այսպիսի տիտղոս է շնորհել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սելակը 7 անգամ հրաշքով է փրկվել մահից:

1964 թ.-ին Ֆրանեին հաջողվեց առաջին անգամ մատների վրա խաղացնել մահին: Գնացքը, որում գտնվում է Ֆրանեն, շեղվեց ռելսերից և ընկավ գետը: Այդ ժամանակ վթարի զոհ դարձավ 17 մարդ, իսկ Սելակին հաջողվեց լողալ և ափ հասնել:

Մի քանի տարի անց Սելակը դառնում է ավիապատահարի մասնակից: Անհասկանալի պայմաններում, հենց թռիչքի պահին, բացվում է ինքնաթիռի՝ Սելակի կողքին գտնվող դուռը: Ինքնաթիռից դուրս է ընկնում 20 մարդ: 19-ը մահանում են, իսկ հաջողակ խորվատին փրկում է մեծ խոտի դեզը, որի վրա էլ վայրէջք է կատարում:

Դրանից որոշ ժամանակ անց Սելակը ևս մեկ պատահարի մասնակից է դառնում: Նրանց ավտոբուսն ընկնում է գետը. ողջ է մնում... գուշակեք... միայն Սելակը:

Հաջորդ վթարից հետո Սելակը դուրս է թռչում այրվող մեքենայից՝ դրա պայթելուց վայրկյաններ առաջ: Մի քանի տարի անց, Սելակի վարած մեքենան ընկնում է անդունդը, սակայն նրան հաջողվում է անկման պահին դուրս գալ մեքենայից և կախվել ծառի ճղից:  

Մեկ անգամ, սակայն, Ֆրենեն իրոք վրաերթի է ենթարկվում. Թվում էր՝ վերջ հաջողություններին, սակայն բժիշկների զարմանքն անսահման է լինում, երբ ընդամենը մի քանի քերծվածք ստացած մարդը պատմում է, որ ավտոբուսի տակ է ընկել:

Այսքան «անհաջողություններից հետո», կյանքը, բնականաբար, պետք է բարեհաճ գտնվեր Սելակի նկատմամբ: 2003 թ.-ին Ֆրանեն կյանքում առաջին անգամ վիճակախաղի տոմս է գնում և շահում 600 հազար ֆունտ սթերլինգ:  

Աշխարհի ամենահաջողակ մարդը 7 կյանք ունի