Օրվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն ու մառախուղ
11/12/2013 09:50

Օրվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն ու մառախուղ

Դեկտեմբերի 11-ին առավելապես օրվա երկրորդ կեսին, 12-13-ին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ցածր տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 15-ի գիշերը նույնքանով կնվազի:

Երևանում այսօր առավելապես օրվա երկրորդ կեսին, 12-13-ին, 14-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-ի ցերեկը և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է -1 -3, երեկոյան -2 -4, գիշերը -4 -6 աստիճան ցուրտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
 

Օրվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն ու մառախուղ