Անրին գովել է Օզիլին
12/12/2013 18:20

Անրին գովել է Օզիլին

«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ լոնդոնյան թիմի կիսապաշտպան Մեսուտ Օզիլի օգտակարությունը շատ մեծ է: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

Գերմանացի ֆուտբոլիստն «Արսենալին» էր միացել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը` Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում հասցնելով դառնալ 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

«Կցանկանայի Օզիլի հետ խաղալ նույն թիմում: Նա ինձ հիշեցնում է Ռոբեր Պիրեսին: մեսուտը միշտ կիսվում է գնդակով, գտնում է ավելի լավ դիրքում գտնվող խաղընկերներին և գոլեր է խփում:

Օզիլն ունի այն, ինչը հարկավոր է լավ կիսապաշտպանին` ժամանակ: Կարծում եմ, «Արսենալի» ընթացիկ մրցաշրջանի ձեռքբերումները հենց Մեսուտի շնորհիվ են»,- նշել է Անրին:
 

Անրին գովել է Օզիլին