IQ թեստ` Արտակ Դավթյանի հետ. Կյանքում ամենակարևոր բաները քո կողքին են
12/12/2013 20:40

IQ թեստ` Արտակ Դավթյանի հետ. Կյանքում ամենակարևոր բաները քո կողքին են

Aysor.am-ը ներկայացնում է իր շարք` «IQ թեստ` պատգամավորի հետ»:

Ամեն հինգշաբթի Ձեզ ենք ներկայացնում մեր ազգընտիրների տարրական գիտելիքները, փորձում ենք հասարակ հարցերով պարզել, թե ի՞նչ գիտելիքներ ունեն պատգամավորները, ինչպիսի հիշողություն և առհասարակ ինչպիսի տրամանբանություն:

Այսպես` այսօր ստուգում ենք Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի գիտելիքները:

Սևակի «Անլռելի զանգակատունը» ո՞ւմ ստեղծագործության հիման վրա է գրված. Բնականաբար Կոմիտասի:

Ո՞ւմ էին կոչում Օռելանի կույս. Արտակ Դավթյանը ծիծաղեց, սակայն չկարողացավ հիշել` ասելով, թե ընթացքում կմտածի ու կպատասխանի ավելի ուշ:

ՀՀ հիմնը ո՞ր ստեղծագործության հիման վրա է գրված. Պատգամավորը մտածեց-մտածեց, սակայն չվերհիշեց:

Արագածոտնի մարզի մարզկենտրոնը. Աշտարակ, բնականաբար:

Վատիկանի պետական լեզուն. Լատիներեն:

Ո՞վ է ստեղծել հեռախոսը. Չգիտեմ, չեմ հիշում. Կարող եմ ասել, թե ով է ստեղծել ռադիոն, սակայն հեռախոսը, չեմ հիշում:

Ո՞ւմ անունն է կրում Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը. Ալեքսանդր Սպենդիարյանի:

Ո՞վ է Հարաբերականության տեսության հեղինակը. Էյնշտեյնը:

ԽՍՀՄ-ում ո՞ր ամսին էին նշում հոկտեմբերյան հեղափոխության օրը. Նոյեմբերի 7-ին:

Հայաստանի գլխավոր եկեղեցին. Էջմիածին:

Երևանի ամենաերկար փողոցը. Արտակ Դավթյանը երկար մտածեց ու օրինակ բերեց Մաշտոցի պողոտան, ապա Արշակունյացը, ապա հստակեցրեց` ամենաերկար փողոցն Արշակունյաց պողոտան է:

Ձեր ամենամեծ թերությունը. «Չեմ էլ մտածել այդ մասին, պարզապես կարծում եմ, որ ժամանակ առ ժամանակ մարդը պետք է իրեն կողքից նայի: Այս պահին կարող եմ ասել, որ ամեն բան չափից դուրս շատ եմ սրտիս մոտիկ ընդունում, ինչն ինձ շատ է խանգարում, բայց նաև այդ չափ գտնելն էլ դժվար է» (ծիծաղում է-խմբ):

Հայտնի ու հաջողակ լինելու բանաձևը. Ինքդ քեզ հետ պետք է ներդաշնակ լինես, այնպես գործես, որ իրականում որևէ բան չանես, որի համար հետո հնարավոր է՝ փոշմանես:

Շատ ուշ հասկացաք. «Կյանքում ամենակարևոր բաները, ըստ էության, քո շուրջն են, քո կողքին են»:

Որ պատգամավոր չլինեիք. Չէի տխրի:

Երջանիկ մարդիկ. Ըստ էության, չեն խոսում իրենց երջանկության մասին:

Աստծու առաջ հայտնվելով` Դուք. Արտակ Դավթյանը մեղմ ժպտաց, ապա ասաց, որ մեր հարցերը մտածելու առիթ են տալիս. «Աստծու առաջ հայտնվելով` ես…. Դժվար է պատկերացնել, որ նման բան հնարավոր է երբևիցե: Բայց կարծում եմ, որ յուրաքանյուր օր, երբ աղոթում ես, լինի դա Նարեկացի, Շնորհալի կամ տերունական աղոթքը, այդկերպ հայտնվում ես, ըստ էության Աստծու առաջ: Աղոթելով մաքրվում ես ու նաև հայտնվում Աստծու առաջ»:

Վերադառնալով անպատասխան մնացած հարցերին` Արտակ Դավթյանը վերհիշեց, որ ՀՀ հիմնը գրվել է Միքայել Նալբանդյանի ստեղծագործության հիման վրա, իսկ թե որ, նա դժավարացավ հիշել: Ինչ վերաբերում է հեռախոս ստեղծողին, ապա ՀՀԿ պատգամավորը չգիտեր նրա անունը, սակայն ասաց, որ լավ կլիներ առհասարակ չստեղծվեր հեռախոս կոչվածը, հատկապես` բջջայինը:

Նախորդող հրապարակումներ` Շարմազանովը շատ ուշ հասկացավ, որ ընդդիմության մեջ էլ լավ մարդիկ կան

Եթե պատգամավոր չլիներ. Ցանկացել եմ դաշնակահար դառնալ, բայց մատներս լավը չեն

«IQ թեստ` քաղաքական գործիչների հետ». Դավիթ Հակոբյանի «վրով» չեն հարցերը

Փոստանջյանն` Աստծու առաջ. Ինչ արել եմ, արել եմ սիրելով, շատ սիրելով

IQ թեստ` Արտակ Դավթյանի հետ. Կյանքում ամենակարևոր բաները քո կողքին են