Կզարգանա պետական պարտատոմսերի առաջնային շուկան
12/12/2013 18:45

Կզարգանա պետական պարտատոմսերի առաջնային շուկան

Այսօր Կառավարության նախկին որոշումներից մեկում  լրացումներ կատարեց, որի նպատակն է զարգացնել պետական պարտատոմսերի առաջնային շուկան, ինչը բխում է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագրից:

Մասնավորապես հետաձգվել է գործարքի իրականացման օրը, ինչը շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները, ինչպես նաև կնպաստի պարտատոմսերի պահանջարկի աճին:

(T+n) սկզբունքով գործարքները «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Ջենիում ԱՅՆԵԹ առևտրային համակարգի միջոցով կիրականացվեն 2014թ. ընթացքում:

Կզարգանա պետական պարտատոմսերի առաջնային շուկան