.jpg)
Մեղադրվում են համագյուղացի անչափահաս տղային սառնարանի մեջ պահելու համար
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ստեփանյան եղբայրների և նրանց ընկերոջ դեմ հարուցված քրեական գործը, որոնք մեղադրվում են անչափահասին սառնարան-շինության մեջ պահելու համար: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Էդգար Ստեփանյանին և Արման ու Էդգար Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի` նրանք, նախնական համաձայնության գալով, 2013թ. սեպտեմբերի 20-ին ժամը 22-ի սահմաններում, բռնություն գործադրելով ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով, քաշելով ու հրելով, համագյուղացի անչափահաս Ս.-ին, տանից բացահայտ առևանգել և սկզբում նրան իր կամքին հակառակ տարել ու շուրջ 10 րոպե շարունակ պահել է Արման Մարտիրոսյանի անասնագոմում, իսկ ապա` ավտոտնակում, որից հետո իր կողմից վարվող ավտոմեքենայով Ս.-ի կամքին հակառակ տեղափոխել ու շուրջ 30 րոպե շարունակ պահել է Էդգար Մարտիրոսյանի տանը հարակից մրգի համար նախատեսված սառնարան-շինության մեջ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 131հ. 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Արման Մարտիրոսյանի և Էդգար Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Էդգար Մարտիրոսյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: