Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Ահմեդ Դավութօղլուին
12/12/2013 14:17

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Ահմեդ Դավութօղլուին

Հայաստանի, ինչպես նաև միջազգային հանրության մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հստակ է: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

ՍԾՏՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում Թուրքիայի արտգործնախարարի հետ, ինչպես ասաց Է. Նալբանդյանը, սպասվում են հանդիպումներ, իսկ թե ինչ է քննարկվելու, ԱԳ նախարարն ասաց, որ կհայտնեն հանդիպումից հետո միայն:

Դիտարկմանը, թե թուրքական կողմը պատրաստվում է Հայաստանին նոր առաջարկներ ներկայացնել, Է. Նալբանդյանը նկատեց, որ թուրքական կողմի փորձերը՝ խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապակցելն անհիմն են ու ապարդյուն:

Նախորդող հրաարակում՝ Դավութօղլուն հյուրանոց մտավ հետնամուտքից. «Վախենում է հայ երիտասարդներից»
 

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Ահմեդ Դավութօղլուին