Քիմ Քարդաշյանը շարունակում է նիհարել
12/12/2013 19:49

Քիմ Քարդաշյանը շարունակում է նիհարել

Ամիսներ առաջ մայր դարձար Քիմ Քարդաշյանը ջանք ու եռանդ չի խնայում կազմվածքի կատարելագործման համար: Իրական շոուների աստղը ընտրել է բժիշկ Ատկինստի մեթոդը, որն առաջարկում է նիհարել ածխաջրերի նվազեցման միջոցով:

Երգչուհուն մոտ կանգած աղբյուրը People-ին ասել է, որ այս ընթացքում Քիմին օգնում են պրոֆեսիոնալ խոհարարն ու մարզիչը:
Յուրաքանչյուր օր Քիմը ժամանակ է հատկացնում ֆիզիկական ծանրաբեռնվածության համար:

Քարդաշյանը խոստովանում է, որ դստեր՝ Նորիի լույս աշխարհ գալուց հետո իր գլխավոր նպատակն ու ամենադժվար խնդիրը նախկին տեսքին վերադառնալն է: Հանուն գեղեցիկ կազմվածքի Քիմը պատրաստ է օր ու գիշեր մարզվել ու հետևել հատուկ սննդակարգին:
 

Քիմ Քարդաշյանը շարունակում է նիհարել