Օգնենք 5-ամյա Մանեին լսել
12/12/2013 18:04

Օգնենք 5-ամյա Մանեին լսել

Ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Ավագիմյանն իր էջում գրառում է կատարել 5-ամյա Մանեի մասին, ով ի ծնե չի լսում ու ունի օգնության կարիք: Ներկայացանում ենք գրառումն ամբողջությամբ: 

«Դիմում եմ բոլոր բարի մարդկանց:

«Մամ, Մանեին ասում եմ արի սովորացնեմ պարի շարժումներ, բան չի ասում, ասում եմ արի արտասանենք, չի գալիս: Մամ, կարող ա՞ Մանեն ինձ չի լսում»,- ասում է Էրիկս վերջերս իր մանկապարտեզի խմբի Մանեի մասին...հուզեց ինձ, փորձեցի հասկանալ խնդիրը: Մանեն 5 տարեկան է, ի ծնե չի լսում, հետևաբար չի խոսում...

Բալիկին անհրաժեշտ է 2,5 մլն դրամ արժողությամբ վիրահատություն: Ծնողները ապրում են վարձով և այս գումարը շատ մեծ է նրանց համար: Եթե Մանեին չվիրահատեն, նա ստիպված պետք է գնա խուլ ու համրերի դպրոց, և ամբողջ կյանքն անցկացնի սարսափելի լռության մեջ: Մայրը դեմ է՝ քանի դեռ կա հույս փոքրիկին վերադարձնել գունեղ մանկություն` պետք է փորձել:

Հաշվել եմ, եթե մենք բոլորս մեր 1 օրվա լանչի կամ առավոտյան սուրճի փողը նվիրաբերենք Մանեի բուժման համար, ահագին գումար կհավաքվի: Ես հավատում եմ հրաշքներին ու բարության ուժին, խնդրում եմ անտարբեր չլինե՛լ բոլոր նրաց, ում հուզեց այս հրաշք ձագուկի ճակատագիրը:

Վստահ եմ` կգտնվեն մարդիկ, ովքեր չնչին իսկ հնարավորության դեպքում կօգնեն փոքրիկին լսել իր մայրիկի քաղցր ձայնը և փոխարենը ասել նրան նույնքան քնքուշ խոսքեր»:

Նշենք, որ Մանեի հայրիկի` Մուրադյան Անդրանիկի անունով, «Ամերիաբանկում» բացվել է հաշվեհամար` 1570018110640200:

 

 

Օգնենք 5-ամյա Մանեին լսել