Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումն ավարտվեց. Նրանք լրագրողներին չմոտեցան
12/12/2013 18:12

Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումն ավարտվեց. Նրանք լրագրողներին չմոտեցան

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի՝ մեկ ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց: Հանդիպումից հետո կողմերը չպատասխանեցին լրագրողների հարցերին: Իսկ ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ այսօր՝ ավելի ուշ, ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ:

Իսկ Ահմեդ Դավութօղլուն այս պահին երկկողմ հանդիպումներ է անցկացնում, որից հետո նա թուրքական լրատվամիջոցների համար նույնպես հանդես կգա հայտարարությամբ: 

Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն Երևանում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին:

Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումն ավարտվեց. Նրանք լրագրողներին չմոտեցան