Նեյմար. «Հաճելի է, որ 3 գոլ խփեցի»
12/12/2013 19:21

Նեյմար. «Հաճելի է, որ 3 գոլ խփեցի»

«Բարսելոնի» հարձակվող Նեյմարն ուրախ է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Սելթիկի» հետ խաղում ինքը կարողացավ 3 գոլի հեղինակ դառնալ և, որ ամենակարևորն է, կատալոնյան թիմը 2 պարտությունից հետո կարևոր հաղթանակ տոնեց: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Երեկոն ստացվեց թե ինձ, թե իմ թիմի համար: Ինչպիսի արդյունքի մենք հասանք… Ինձ համար կարևոր էր Չեմպիոնների լիգայի մրցաշարում գոլերիս թիվը բացելը և, իհարկե, հաճելի է, որ միանգամից 3 գնդակ խփեցի:

Ուրախ ենք նաև, որ խմբում գրավել ենք առաջին տեղը, քանզի նման խնդիր մեր առջև դրված էր ամենասկզբից: Հնարավորությունների սահմանում պետք է շարունակել այսպես խաղալ: Չեմպիոնների լիգայի մրցաշարում և Իսպանիայի առաջնությունում կրած պարտություններից հետո խոշոր հաշվով հաղթանակը տեղին էր:

Ինձ համար կարևոր չէ, թե հաջորդ փուլում ով կլինի մեր մրցակիցը: Պարզապես սպասում ենք վիճակահանությանը և կընդունենք այն այնպիսին, ինչպիսին լինի` խաղալով միայն հաղթանակի համար»,- նշել է Նեյմարը:
 

Նեյմար. «Հաճելի է, որ 3 գոլ խփեցի»