.jpg)
Պրանդելլի. «Լավ մտքերը վարակիչ են»
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին խոստովանել է, որ երազում է հաղթել աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Իմ սաներին միշտ ասում եմ, որ եթե ուզում են երազել, ապա պետք է շատ կարևոր և մեծ բաներ ցանկանան:
Ես, օրինակ, երազում եմ հաղթել աշխարհի առաջնությունում: Գլխումդ լավ մտքեր պահելը ճիշտ է և վարակիչ: Նախկինում դա տվել է իր արդյունքը և կարող է աշխատել նաև հիմա»,- նշել է Պրանդելլին: