.jpg)
Տեղումները շարունակվում են. Փակվել է Վայք-Սարավան-Սիսիան ճանապարհը
Այսօր` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Դժվարանցանելի են Սելիմի ոլորանը, Իջևան-Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան-Գորիս, Գավառ-Մարտունի, Արթիկ- Ալագյազ ճանապարհահատվածները:
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով, փակ է Վայք- Սարավան - Սիսիանի սահման ճանապարհահատվածը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: