Ուսանողուհին թողել է ուսումը 2 բուհերում՝ մարդասպան գրքերի պատճառով
12/12/2013 19:37

Ուսանողուհին թողել է ուսումը 2 բուհերում՝ մարդասպան գրքերի պատճառով

Անգլիացի 22-ամյա ուսանողուհի Քիրստի Աշմանը տառապում է փոշու ալերգիայից. փոշոտ գրքերը կարող են ուղղակի սպանել աղջկան:

Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ Աշմանը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ ցանկացել է գրքեր ընթերցել համալսարանական գրադարանում:

Երկու բուհրում ուսումը թողնելուց հետո՝ Քիրստին հասկացել է, որ չի կարողանալու իրականացնել իր վաղեմի երազանքը և դառնալ անգլերենի ուսուցչուհի:

Քիրստը պատմել է, որ ապրում է անընդհատ վախի մեջ և խուսափում է այն սենյակներից, որտեղ գրքեր են գտնվում:

Նշվում է, որ 2 տարվա ուսման ընթացքում աղջկա մոտ գրանցվել է ասթմայի 15 նոպա:
 

Ուսանողուհին թողել է ուսումը 2 բուհերում՝ մարդասպան գրքերի պատճառով