.jpg)
«ԵՄ-ի հետ բանակցողները ՄՄ-ի հետ բանակցելիս կարող են առաջարկել լավ մոդելներ»
«Վերջերս հայտարարվեց, որ գոյություն ունի Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզ և, իմ կարծիքով, այդ ճանապարհային քարտեզը պետք է լուրջ քննարկումնեորի առարկա դառնա Ազգային ժողովում»,- «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարներն Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Մաքսային միության հետ բանակցություններին, Թ. Պողոսյանի խոսքով, պետք է մասնակցեն բոլոր ինստիտուտները, այդ թվում նաև նրանք, որոնք մասնակցել են ԵՄ-ի հետ բանակցություններին, «քանի որ նրանք կարող են Մաքսային Միությանը լավ մոդելներ առաջարկել»:
«Մաքսային միությունը նաև քաղաքական կոմպոնենտ է, և այդ ծրագիրը կհասնի իր բնական հաջողությանը, իսկ Հայաստանի ներքին բարեփոխումները երբեք չպետք է պայմանավորել Մաքսային միության անդամ երկրների բարեփոխումներով»,- ասաց պատգամավորը:
Ամփոփելով խոսքը` Թ. Պողոսյանն ընդգծեց, որ Հայաստանը չպետք է դառնա ղազախական, բելառուսական մոդելների երկիր:
Նախորդող հրապարակում` «ՄՄ-ին միանալու որոշումը խմբագրեց, բայց չբեկանեց ՀՀ-ԵՄ օրակարգը»