Վարչապետ. Ձեզ ներկայացված կենսաթոշակային բարեփոխումն այլընտրանք չունի
12/12/2013 12:40

Վարչապետ. Ձեզ ներկայացված կենսաթոշակային բարեփոխումն այլընտրանք չունի

«Ընդամենը մի քանի օրից ՀՀ-ում ներ է դրվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին մենք նախապատրաստվել ենք 10 տարի. դրա մշակման վրա աշխատել են երկու նախագահներ, երեք վարչապետներ, բազմաթիվ փորձագետներ: Այս տասը տարիների ընթացքում տեղի են ունեցել ընդլայնված բազմաթիվ քննարկումներ… Ուզում եմ շեշտել՝ կենսաթոշակային բարեփոխումը աշխարհում համարվում է ամենաբարդագույն բարեփոխումներից մեկը, և Հայաստանում ևս, քանի որ առնչվում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու»,- ԱԺ-ում 2014-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Անցած ժամանակահատվածում կառավարությունը ստացել է բազմաթիվ առաջարկություններ, սակայն ինչպես ասաց վարչապետը, մերժվել է դրանց միայն 27 տոկոսը:

«Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային բարեփոխումը, որ ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունի: Սա արդար համակարգ է, որովհետև հաշվի է առնում ձեր անձնական վաստակը, ստեղծում է խթաններ, որպեսզի վաստակեք ձեր թոշակը: Մենք հայտարարում ենք, որ այսուհետ արժանավայել ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլևս հենց ինքը՝ աշխատող քաղաքացին»,- հավաստիացրեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով հասարակության դժգոհությանը` Տ.Սարգսյանը հիշեցրեց ԱՊՊԱ համակարգը, որի ներդրման ժամանակ նույնպես ընդդիմախոսները և հասարակությունը նույն հայտարարություններն էին անում: «Բայց ընդամենը երկու եռամսյակ հետո հասարակության մեծամասնությունը դրական գնահատեց համակարգի ներդրումը: Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային այս համակարգը արժանանալու է մեր քաղաքացիների դրական արձագանքին»,- հավաստիացրեց վարչապետը:

Շարունակելով խոսքը` Տ. Սարգսյանն ասաց, որ հունվարի մեկից 275 հազար քաղաքացի ամեն ամիս վերահսկելու են Կառավարության աշխատանքը, ամեն օր կարողանալու է վերահսկել տոկոսադրույքները, թե ինչպես է ավելանում իր խնայողությունները. «Մենք ձևավարվում ենք որակապես նոր միջավայր, նոր քաղաքացի, ուժեղանալու է քաղաքացիական հասարակություն, իսկ կառավարությունը պետք է էլ ավելի լավ աշխատի»:

Վարչապետ. Ձեզ ներկայացված կենսաթոշակային բարեփոխումն այլընտրանք չունի