.jpg)
Unicode-ը ՌԴ ԿԲ-ին խնդրել է չօգտագործել հայկական Ք տառին նմանվող լոգոն
Unicode-ը խնդրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկին չօգտագործել ռուսական ռուբլու նոր տարբերանշանը, քանի որ այն նման է հայկական այբուբենի 36-րդ՝ Ք տառին unicode-ում (U+0554):
Այդ մասին նշվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդում է lenta.ru-ն:
Նշենք, որ Ռուսաստանում երկար քննարկումներից հետո երեկ հաստատվել է այն տարբերակը, որտեղ ռուսերեն Ռ տառի ստորին հատվածում գիծ կա՝ հայերեն այբուբենի Ք տառի նմանությամբ: Այս տարբերանշանով ռուբլին նախատեսված է թողարկել արդեն հաջորդ տարվա սկզբին:
Մինչ տարբերանշանի ընտրության համար ՌԴ ԿԲ կայքում բաց քննարկում է եղել, որտեղ 5 տարբերանշաններ են քննարկվել: Քննարկմանը ավելի քան 280 հազար մարդ է մասնակցել և ձայների 61 տոկոս առավելությամբ ընտրվել էր վերը նշված տարբերանշանը:
Նշենք, որ ռուբլու տարբերանշանը փոխելու հարցը դրված էր դեռ 2007 թվականից: