.jpg)
Իտալիայում «Գալաթասարային» մեղադրում են
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Գալաթասարայը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Յուվենթուսին» և ձեռք բերեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
Ինչպես տեղեկացնում է «Footbal Italia»-ն, այս հանդիպումից հետո Իտալիայում թուրքական ակումբին մեղադրում են անարդար պայքար մղելու մեջ: Նշվում է, որ ձյան պատճառով հետաձգված խաղից հետո Ստամբուլի «Ալի Սամի Յեն» մարզադաշտի միայն այն հատվածն է մաքրվել, որում 2-րդ խաղակեսի ընթացքում պետք է գրոհեր «Գալաթասարայը»:
Ինչպես գիտեք, դիմակայությունը վերախաղարկվեց 31-րդ րոպեից, այսինքն լավ մաքրված հատվածում «Յուվենթուսը» խաղաց միայն առաջին կեսի վերջին 14 րոպեն:
Իտալական ԶԼՄ-ները հրապարակել են այն նկարները, որոնցում պարզ երևում է խաղադաշտի 2 հատվածների տարբերությունը:
«Յուվենթուսը» հիշել է նախորդ մրցաշրջանի այն դեպքը, երբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի ՉՖՌ-ի հետ խաղում թուրքերը կրկին այս հնարքին էին դիմել` ընդմիջման ժամանակ կարգի բերելով խաղադաշտի միայն մի հատվածը: Այդ ժամանակ ռումինական կողմը նույնպես մեղադրել էր «Գալաթասարային»: