Ադրբեջանում պայմանագրայինների ընդունելություն է
13/12/2013 20:25

Ադրբեջանում պայմանագրայինների ընդունելություն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն ունեցողներին առաջարկել է օրենսդրորեն հաստատված կարգով ներկայանալ Բաքվում, Բարդայում, Բեյլագանում, Շամխորում և Նախիջևանում տեղակայված դիվիզիայի հրամանատարության շտաբեր` տեղում ծանոթանալու ծառայության պայմաններին: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի, պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն ունեցողները կստանան ենթասպայի կոչում: 

Ադրբեջանում պայմանագրայինների ընդունելություն է