.jpg)
Լանսինին «Բորուսիայի» տեսադաշտում է
Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Մանուել Լանսինիի ծառայություններով: Այս մասին հայտնում է «Info Ticker»-ը: Լանսինին վիճել է թիմի գլխավոր մարզչի օգնականներից մեկի հետ և դուրս է մնացել հիմնական կազմից, թեպետ վերջին խաղերում կրկին սկսել է հայտնվել խաղադաշտում:
Նախկինում հաղորդվել է, որ ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել նաև ԱՄԷ-ի «Բանիաս» ակումբը` նրա տրանսֆերի համար առաջարկելով 7,5 մլն դոլար: Սակայն հիմա, եթե հավատանք լուրերին, «Բորուսիան» պատրաստ է Լանսինիի համար «Ռիվեր Փլեյթին» վճարել 10 մլն դոլար: Բնականաբար, գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար կարիերայի տեսանկյունից առավել նպատակահարմար է, քան ասիական թիմը:
Ավելացնենք, որ տրանսֆերային գործարքը կարող է կայանալ 2014 թ. հունվարին: