Վրաստանի խորհրդարանի ղեկավարը Հայաստան կժամանի
13/12/2013 09:40

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը Հայաստան կժամանի

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ շաբաթ օրը ՀՀ է ժամանում Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին: Վերջինս հանդիպելու է նաև իր պաշտոնակցի՝ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ թե Երևանում, այլ Լոռու մարզում:

Այնտեղ՝ «Թուֆենկյան» հյուրանոցում, ԵԱՀԿ հովանու ներքո կայանալու է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին ներկա են գտնվելու նաև խորհրդարանների նախագահները»: 

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը Հայաստան կժամանի