.jpg)
ՀՀ բնապահպանության նախարարությունը բացահայտել է 6 մլն դրամի խախտումներ
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված Արագ արձագանքման խումբը շարունակում է անակնկալ շրջայցեր կազմակերպել հանրապետության մարզերում:
Բնապահպանության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում խումբը հայտնաբերել է փայտանյութի, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման և ապօրինի ձկնորսության տասը դեպք, որոնց վերաբերյալ կազմված արձանագրություններով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է մուտք արվի 857.800 ՀՀ դրամ:
Խումբը ստուգումներ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի չորս մասնաճյուղերում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 5.337.250 ՀՀ դրամի խախտումներ, ինչն ըստ կազմված արձանագրությունների մուտք է արվելու պետական բյուջե: