Ֆրանսիայի վիճակագրության ազգային ինստիտուտը նամակ է ուղարկել Նապոլեոնին
13/12/2013 20:18

Ֆրանսիայի վիճակագրության ազգային ինստիտուտը նամակ է ուղարկել Նապոլեոնին

Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական վերլուծությունների ազգային ինստիտուտը դեկտեմբերի սկզբին նամակ է ուղարկել Կորսիկա՝ Նապոլեոն Բոնապարտին: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ին:

Նապոլեոնին ուղղված նամակը գտել է նրա տուն-թանգարանի հարևանությամբ բնակվող կինը: Այստեղ ծնվել և 9 տարի ապրել է Ն. Բոնապարտը: 

Նամակը ստացող կինը այն հետ է ուղարկել՝ գրելով, որ հասցեատերը մահացել է և այն կարող են ուղարկել սուրբ Պետրոսին: 

Ենթադրվում է, որ այս քայլը կատակի համար արել է ինստիտուտի աշխատակիցներից մեկը: 

Նշենք, որ Նապոլեոն Բոնապարտը մահացել է 1821 թ. մայիսի 5-ին սուրբ Ելենայի կզղում: 

 

 

Ֆրանսիայի վիճակագրության ազգային ինստիտուտը նամակ է ուղարկել Նապոլեոնին