.jpg)
Համացանցում վաճառքի է հանվել փողով լի լողավազանը (Տեսանյութ)
Համացանցում վաճառքի է հանվել հսկայական բանկային պահոց, որն ամբողջությամբ լցված է շվեյցարական 5 սանտիմ մանրադրամներով:
Segodnya.ua-ի փոխանցմամբ` ընդհանուր առմամբ, յուրօրինակ լողավազանում պահվում է 450.000 դոլար արժողությամբ 8 միլիոն մանրադրամ:
Պահոցը գտնվում է շվեյցարական Բազել քաղաքի Schweizer Volksbank բանկում:
Նշվում է, որ վաճառքից հետո պահոցը աճուրդի կազմակերպիչները կտեղափոխեն աշխարհի ցանկացած կետ: