Թոշակառուի որովայնում 40 տարեկան երեխա է հայտնաբերվել. Լուսանկար
13/12/2013 20:40

Թոշակառուի որովայնում 40 տարեկան երեխա է հայտնաբերվել. Լուսանկար

Կոլումբիայում 82-ամյա թոշակառուի որովայնում 40 տարի շարունակ պտուղ է եղել, ինչն էլ բժիշկներին անակնկալի է բերել:



Fedpost.ru-ի փոխանցմամբ՝  կինը բժիշկներին էր դիմել որովայնի հատվածում ցավերի, սրտխառնոցի և այլ գանգատներով:

Մի քանի անգամ տարբեր հիվանդանոցներում հետազոտվելուց հետո` պարզվել է, որ կինը ոչ թե ուռուցք ունի, այլ 40 տարի շարունակ մահացած պտուղ է կրել իր մեջ:

Նշվում է, որ կինը հղիացել է 42 տարեկան հասակում: Այս պահին կինը սպասում է վիրահատության:
 

Թոշակառուի որովայնում 40 տարեկան երեխա է հայտնաբերվել. Լուսանկար