Առաջին անգամ տեսանկարահանվել է սպիտակ արջի ծնունդը (Տեսանյութ)
13/12/2013 20:48

Առաջին անգամ տեսանկարահանվել է սպիտակ արջի ծնունդը (Տեսանյութ)

Գերմանիայի Մյունհեն քաղաքի կենդանաբանական այգում 7 տարեկան սպիտակ արջ Ջովաննան լույս աշխարհ է բերել 2 արջուկների:

Dailymail-ի փոխանցմամբ` աշխարհում դա առաջին դեպքն է, երբ հնարավոր է եղել տեսանկարահանել սպիտակ արջի ծնունդը:

Կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել է, որ ձագերը իրենց լավ են զգում, իսկ մայրը օրը մի քանի անգամ կերակրում է նրանց:

Ջովաննան այնքան զբաղված է եղել իր առաջնեկով, որ չի նկատել, երբ 20 րոպե անց ծնվել է երկրորդ ձագը:

Այգու տնօրինությունը նշել է, որ սպիտակ արջերի ծնունդը մեծ ուրախություն է ցանկացած կենդանաբանական այգու համար:
 

Առաջին անգամ տեսանկարահանվել է սպիտակ արջի ծնունդը (Տեսանյութ)