Բուքինգեմյան պալատի ծառայողները կերել են թագուհու ընկույզն ու նուշը
13/12/2013 15:32

Բուքինգեմյան պալատի ծառայողները կերել են թագուհու ընկույզն ու նուշը

Բուքինգեմյան պալատի անվտանգության աշխատակիցները կերել են պալատի միջանցքներում թագավորական ընտանիքի անդամների համար դրված նուշն ու ընկույզը: Ծառայողների այս «չարաճճիությունը» արագ բացահայտվել է, քանի որ, ինչպես պարզվում է, նուշն ու ընկույզը «հաշված» են եղել և հատուկ չափ են ունեցել:

The News of the World թերթը գրել է, որ այս դեպքը շատ է բարկացրելԵղիսաբեթ II-ին: Իսկ դեպքի մասին հայտնի է դարձել լրագրողների դեմ ընթացող դատական գործընթացի ընթացքում, որոնց մեղադրում են հայտնի մարդկանց անօրինական հետևելու մեջ: Գործի շրջանակներում հրապարակվել է լրագրողների նամակագրությունը, որտեղ էլ եղել է այս լուրը:
 

Բուքինգեմյան պալատի ծառայողները կերել են թագուհու ընկույզն ու նուշը