Միկրոավտոբուսը` 8 ուղևորներով, արգելափակվել է ձյան մեջ
13/12/2013 10:41

Միկրոավտոբուսը` 8 ուղևորներով, արգելափակվել է ձյան մեջ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Միջնավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (8 ուղևորներով) արգելափակվել է ձյան մեջ: Ուղևորներին տեղափոխելու համար Միջնավանից մոտեցել է «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս, սակայն միկրոավտոբուսին մոտենալու համար անհրաժեշտ է անցնել մոտ 500մ դժվարանցանելի ճանապարհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները փրկարարական ավտոմեքենայով 8 ուղևորներին մոտեցրել են միկրոավտոբուսին և նրանք շարունակել են ճանապարհը, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից: 

Միկրոավտոբուսը` 8 ուղևորներով, արգելափակվել է ձյան մեջ