.jpg)
Վ. Գուլուզադե. Պուտինյան ռեժիմը սպառնալիք է
Ռուսաստանի միակ հզոր գործոնը` իրականացնելու իր կայսերական քաղաքականությունը` ուժի գործոնն է: Ռուս օկուպանտի ակնառու օրինակ է ներկայացված «Անապատի սպիտակ արև» ֆիլմում, երբ կարմիրբանակային Սուխովը հերոսաբար սպանում է Բասմաչներին, ովքեր ներկայացնում էին միջինասիական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժմումը: Այս մասին, «Հաքքին.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է Հեյդար Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
Նրա խոսքով՝ ՌԴ ներկայիս նախագահը, այնպես ինչպես ռուսական էլիտայի շատ ներկայացուցիչներ, հիվանդացել է կայսերական հիվանդությամբ և իրեն թագավորի պես է պահում:
Քաղաքագետը նշել է, որ ռուսական իշխանությունը կոռումպացված է, քրեականացված և Պուտինը ստիպված է հանուն իշխանության կայսերական խաղեր խաղալ:
«Պուտինյան ռեժիմը սպառնալիք է ոչ միայն մեր բոլոր, այլ հենց Ռուսաստանի համար: Մեզ համար ռուսական կայսրությունը միշտ էլ աղետ է եղել»,- նշել է Վ. Գուլուզադեն:
Վերջինս նշել է, որ ամեն ինչ պետք է անել Ուկրաինային պաշտպանելու համար, քանի որ դա պայքար է ռուսական կայսերապաշտության դեմ, իսկ ուկրաինական ժողովրդի հաղթանակը բոլորի օգտին է` ավելացնելով, որ ՌԴ տորպեդավորում է նաև ԼՂ բանակցային պրոցեսը: