.jpg)
«Մանչեսթեր Սիթին» հետևում է Վալդեսին
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետևում է «Բարսելոնի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի շուրջ ծավալվող իրադարձություններին: Վերջինս մտադիր է հունիսին հեռանալ «Նոու Կամպից»: Հենց այդ ժամանակ կավարտվի նրա գործող պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է «El Confidencial»-ը, «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը կարող է օգտվել «Բարսելոնում» ունեցած կապերից, որպեսզի համոզի Վալդեսին` տեղափոխվելու Անգլիա:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է` Վալդեսի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»: