Երևան-Մոսկվա ինքնաթիռի բախումը կանխած ավիադիսպետչերը պարգևատրվել է
13/12/2013 13:56

Երևան-Մոսկվա ինքնաթիռի բախումը կանխած ավիադիսպետչերը պարգևատրվել է

Ավիադիսպետչեր Վալենտին Զմիևսկին, ով նոյեմբերի 6-ին կանխել է Մոսկվայի երկնքում երկու ինքնաթիռների բախումը, պարգևատրվել է:

«Ես արժանացել եմ դիպլոմի ու դրաման պարգևի»,- LifeNews-ի հետ զրույցում ասել է Զմիևսկին:

Հիշեցնենք, որ Երևան-Մոսկվա չվերթը իրականցնող «Տրանսաերո» ընկերության Boeing ուղևորատար ինքնաթիռը, Մոսկվայում հրաշքով էր խուսափել Արխանգելսկից թռչող «ՅՈՒՏէյր» ավիաընկերության ինքնաթիռի հետ բախումից՝ վայրէջքի ժամանակ:

Երևանից թռչող ինքնաթիռը դեռևս չպարզված հանգամանքներում շեղվել էր ուղղությունից և հայտնվել այլ ինքնաթիռի ուղու վրա: Ընդ որում՝ 2 ինքնաթիռները նույն՝ 600 մետր բարձրության վրա են եղել և մոտեցել են իրար` մինչև 2.5 կմ:

«Հաշվի առնելով ինքնաթիռների արագությունը, այդ տարածությունը կարող էր հաղթահարվել 2 րոպեում: Սակայն այդ ժամանակ դիսպետչերները Արխանգելսկի ինքնաթիռին ցուցում են տրվել բարձրանալ մինչև 900 մետր, իսկ Երևանից թռչող Boeing-ի օդաչուին՝ արագ շրջել մեքենան դեպի ձախ»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը:

«Տրանսաերո» ընկերությունը, սակայն, ժխտում է ինքնաթիռի վտանգավոր մոտեցումն այլ օդանավի:
 

Երևան-Մոսկվա ինքնաթիռի բախումը կանխած ավիադիսպետչերը պարգևատրվել է