Արվեստագետները կոչ են անում փրկել փոքրիկ Աննային (Տեսանյութ)
14/12/2013 15:13

Արվեստագետները կոչ են անում փրկել փոքրիկ Աննային (Տեսանյութ)

Մի խումբ արվեստագետներ՝ դերասաններ և ռեժիսորներ, միավորվել են 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանին փրկելու գաղափարի շուրջ: «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: 

«Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո: 

Փոքրիկ Աննային օգնելու նպատակով «Ամերիաբանկում» Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200 (արտերկրից փոխանցումների կոդերը առկա են տեսանյութում):

Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508»,- ասվում է հաղորդագրության մեջ:


 

Արվեստագետները կոչ են անում փրկել փոքրիկ Աննային (Տեսանյութ)