.jpg)
Թուրքագետ. Դավութօղլուն նախատեսվածի նման եկավ, իր շոուն արեց ու գնաց
Թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նախատեսվածի նման եկավ, իր շոուն արեց ու գնաց, ինչի մասին է վկայում նաև այն, որ նա ասուլիս տվեց միայն թուրքական լրատվամիջոցների համար:
Թուրքագետի խոսքով՝ Ա. Դավութօղլուն առանց Ղարաբաղ բառը կիրառելու շատ ծավալուն խոսեց տարածաշրջանի անվտանգության մասին:
«Դավութօղլուն ցույց տվեց, որ այսուհետ արդեն հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի հետ քննարկում պետք է լինի»,- ասաց նա:
Ա. Շաքարյանի խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարը ցույց տվեց, որ պատրաստ են առանց նախապայմանների բանակցել, սակայն միջազգային լրահոսում հիմնականում գովեստները ուղղված էին Դավութօղլուին:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, նա ասաց, որ «Հայաստանը չի նախապատրաստվել սահմանների բացմանը, և մենք արձագանքողի դերում ենք հանդես գալիս այս հարցում, իսկ արձագանքողը միշտ մի քայլ հետ է մնում»: