.jpg)
14/12/2013 17:40
«Բարսելոնն» այսօր նոր ռեկորդ կարող է սահմանել
Այսօր կատալոնյան թիմը կարող է հերթական ռեկորդի հեղինակը դառնալ: Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղում հաղթանակ տոնելու դեպքում «Բարսելոնը» կշարունակի մնալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում. այդ նվաճումը տևում է արդեն 54 շաբաթ:
Նախկին ռեկորդը պատկանում է Մադրիդի «Ռեալին», որն առաջատարի դիրքը կարողացել էր պահպանել 53 շաբաթ: Դա տեղի էր ունեցել 1986-1988 թթ. ընկած ժամանակահատվածում: