.jpg)
«Դեմ ենք» նախաձեռնության Ձմեռ պապերը թռուցիկներ ու կոնֆետներ են բաժանում
Ազատության հրապարակից մեկնարկեց կենսաթոշակային 5% պարտադիր վճարի դեմ պայքարող՝ «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության Ձմեռ պապերի իրազեկման երթը:
Ձմեռ պապի կերպարով նախաձեռնության մի քանի անդամներ քայլում են Երևանի փողոցներով ու իրազեկման թերթիկներից բացի, անցորդներին բաժանում են նաև կոնֆետներ:
Թերթիկներում նշվում է, որ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» համակարգի ներդրմամբ՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվելու է 6,6%-13% պարտադիր վճար:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի նախագիծը 70 կողմ, 46 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունվեց:
Այսպիսով, օրենքը 2014թ.-ից կմտնի ուժի մեջ և Հայաստանը կանցնի կուտակային կենսաթոշակային համակարգի:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ ենք պարտադիրին». Այսօր Ձմեռ պապերն իրազեկման երթ կանցկացնեն
Վարչապետ. Ձեզ ներկայացված կենսաթոշակային բարեփոխումն այլընտրանք չունի
«Դեմ եմ պարտադիրին». Այսօր հեծանիվներով երթ է լինելու
ՀԽ-ն առաջարկում է կենսաթոշակային օրենքի հարցով արտահերթ նիստ հրավիրել
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները խոստանում են դիմել ՍԴ