Տեսահոլովակ` Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի զոհերի հիշատակին
14/12/2013 18:00

Տեսահոլովակ` Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի զոհերի հիշատակին

Համացանցում հայտնվել է  Белый Макс անունով կատարողի երգն ու տեսահոլովակը, որը նվիրված է հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած Էդգար Հակոբյանի հիշատակին:

Հիշեցնենք, որ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

 

Տեսահոլովակ` Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի զոհերի հիշատակին