.jpg)
Հսկայական ուռուցքի հեռացումից հետո աղջիկը նոր դեմք ունեցավ. Լուսանկարներ
Լեհաստանի 26-ամյա բնակչուհի Ջովաննան տառապում է նեյրոֆիբրոմոտոզ հիվանդությամբ, որի ժամանակ մարմինը պատվում է բարորակ ուռուցքներով:

Dailymail-ի փոխանցմամբ` մինչ այս պահը բժշկությունը չի կարողանում հիվանդներին առաջարկել բուժման ավելի արդյունավետ մեթոդ, քան դեմքի կամ մարմնի այլ հատվածի հեռացումը:

Վիրաբույժները հեռացրել են աղջկա դեմքի մաշկի 80 %-ը: Մինչև վիրահատությունը աղջիկը հազիվ էր կարողանում ուտել, շնչել և խոսել:

23 ժամ տևած վիրահատությունը իրականացրել է վիրաբույժ Ադամ Մացևսկին:

Նշվում է, որ այժմ աղջկա վիճակը գնահատվում է կայուն ծանր: