Գվարդիոլա. «Առջևում շատ աշխատանք կա»
14/12/2013 15:46

Գվարդիոլա. «Առջևում շատ աշխատանք կա»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր թիմին անպարտելի չի համարում: Ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիները վստահորեն գլխավորում են Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև կարողացան առաջին տեղով անցնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում «Բավարիան», ի դեպ, զիջեց «Մանչեսթեր Սիթիին» 2:3 հաշվով:

«Մենք լավագույնը չենք Եվրոպայում: Անցած մրցաշրջանում Յուպ Հայնկեսի գլխավորությամբ «Բավարիան» նվաճեց բոլոր մրցանակները, սակայն դա չի նշանակում, որ մենք ուժեղ ենք դարձել երկարատև ժամանակահատվածում: Առջևում շատ աշխատանք կա, և անհրաժեշտ է զարգանալ: Ուժեղ թիմեր են դառնում միայն այն ժամանակ, երբ պարբերաբար մրցանակներ են նվաճում միջազգային մրցաշարերում:

Շատերը կարծում են, որ արդյունքը Բունդեսլիգայում արդեն հայտնի է: Բայց դա ճիշտ չէ: Դեռ դեկտեմբերն է, ամեն ինչ կարող է պատահել:

Շատ զարմացած էի, երբ մի քանի խաղ անցկացրեցի Բունդեսլիգայում: Միավորներն այստեղ դժվարությամբ են տրվում: Առաջիկա տուրում դեռ պետք է կարողանանք հաղթել «Համբուրգին»` «Բայերից» ու «Բորուսիայից» շատ առաջ անցնելու համար»,- ասել է Գվարդիոլան:

Գվարդիոլա. «Առջևում շատ աշխատանք կա»