Իրանի կողմից տիեզերք ուղարկված երկրորդ կապիկը բարեհաջող վերադարձել է երկիր
14/12/2013 15:30

Իրանի կողմից տիեզերք ուղարկված երկրորդ կապիկը բարեհաջող վերադարձել է երկիր

Իրանի կողմից տիեզերք ուղարկված երկրորդ՝ «Ֆարգամ» անունով կապիկը բարեհաջող վերադարձել է երկիր: Այս մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ փետրվարին Իրանի կողմից «Փիշգամ» տիեզերանավով տիեզերք ուղարկված կապիկը ևս հաջողությամբ վերադարձել էր երկիր:

Իրանի համար այդ նշանակալի իրադարձության և իրանցի գիտնականների արձանագրած հաջողությունների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: 

Իրանի կողմից տիեզերք ուղարկված երկրորդ կապիկը բարեհաջող վերադարձել է երկիր