Սամցխե-Ջավախքը նոր նահանգապետ ունի
14/12/2013 17:23

Սամցխե-Ջավախքը նոր նահանգապետ ունի

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի 9 տարածաշրջանների նահանգապետերին:
Սամցխե-Ջավախքի նորանշանակ նահանգապետ է նշանակվել Ակակի Մաճուտաձեն, ով ծնվել է 1974թ.-ին Թբիլիսիում: Այս մասին տեղեկացնում է «Հարավային դարպասը»: 

«Մաճուտաձեն արտաքին տնտեսության գծով մասնագետ է, ունի իրավապահ և ֆինանսական մարմիններում աշխատանքային փորձ: Շատ հայրենասեր մարդ է և լավ մենեջեր»,- նկարագրելով նահանգապետին` ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ տարածաշրջանի նախկին նահանգապետ՝ Իվանե Ծիկլաուրին Վրաստանում նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին դիմում գրեց աշխատանքից ազատվելու խնդրանքով: Նրա դիմումը բավարարվեց նոյեմբերի 15-ին:

Մինչ այս նախագահի լիազորի պարտականությունները կատարում էր նախկին նահանգապետի առաջին տեղակալ՝ Հարություն Հովհաննիսյանը:  

Սամցխե-Ջավախքը նոր նահանգապետ ունի