.jpg)
Կամբոջայում գողացել են Բուդդայի աճյունասափորը
Կամբոջայում անհայտ անձինք գողացել են Ուդոնգ քաղաքում պահվող Բուդդայի աճյունասափորը:
Dni.ru-ի փոխանցմամբ` Բուդդայի աճյունասափորի հետ միասին տաճարից գողացել են նաև ոսկեղեն և փող:
Ոստիկանությունը հարցաքննել է տաճարի 13 պահակներին, որոնցից 6-ը այժմ գործով անցնում են որպես կասկածյալ:
Նշվում է, որ երկար ժամանակ Բուդդայի աճյունասափորը պահվում էր Կամբոջայի մայրաքաղաքում, սակայն 2002թ.-ին թագավոր Նարոդ Սիանուկը աճյունասափորը տեղափոխել էր Ուդոնգ: